Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Գլխավոր / Բելառուսը կհրաժարվի ռուսական էլեկտրաէներգիայի ներմուծումից

Բելառուսը կհրաժարվի ռուսական էլեկտրաէներգիայի ներմուծումից

rus energԲելառուսը կհրաժարվի ռուսական էլեկտրաէներգիայի ներմուծումից: Այս մասին հայտնել է Բելառուսի էներգետիկայի նախարար Վլադիմիր Պոտուպչիկը խորհրդարանում ելույթ ունենալու ժամանակ:

«Մենք ավարտեցինք բանակցությունները Ռուսաստանի հետ: Մենք չենք գնի այն Ռուսաստանի առաջարկած գնով, կփոխարինենք մեր արտադրածով: 2018 թվականից հրաժարվում ենք էլեկտրաէներգիայի ներմուծումից», — ասել է նախարարը:

«ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ «Ինտեր ՌԱՕ» (Интер РАО) ռուսական էներգետիկ ընկերությունը նշել է, որ պատրաստ է էլեկտրաէներգիա արտահանել Բելառուս, այդ թվում՝ ամսական՝ տնտեսական նպատակահարմարության պայմանով:

Հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Բելառուսը նվազեցրել է էլեկտրաէներգիայի ներմուծումը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 20.4 տոկոսով՝ մինչև 1.06 միլիարդ կՎտ/ժ: Ընդհանուր առմամբ, մինչև հունվար պլանավորվում է Ռուսաստանից գնել 2.56 միլիարդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա: