Կիրակի , Մայիսի 27 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Գլխավոր / Տեսողական խաբկանքի արդյունքում տպավորություն է ստեղծվել, թե ձմեռային ջինջ երկնքում 3 արև է հայտնվել (տեսանյութ)

Տեսողական խաբկանքի արդյունքում տպավորություն է ստեղծվել, թե ձմեռային ջինջ երկնքում 3 արև է հայտնվել (տեսանյութ)

Շվեդիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում տղամարդը տեսանկարահանել է բնության ամենագեղեցիկ երևույթներից մեկը՝ հալոն (լույսի աղբյուրի շուրջը երևացող լուսարձակող օղակ)։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, տեսողական խաբկանքի արդյունքում տպավորություն է ստեղծվել, թե ձմեռային ջինջ երկնքում 3 արև է հայտնվել:

Տեսանյութի հեղինակ Լյուդվիգ Լունդինն ուշագրավ կադրերը հրապարակել է Facebook-ում, որտեղ դրանք 5 մլն դիտում են ունեցել:

Հավելենք, որ հալոն սովորաբար առաջանում է Արեգակի կամ Լուսնի շուրջը, երբեմն՝ լույսի հզոր աղբյուրների, ինչպես, օրինակ, փողոցի լույսերն են։ Հալոյի շատ տիպեր գոյություն ունեն։ Առավելապես առաջանում են փետրավոր ամպերում առկա սառույցի բյուրեղների պատճառով, տրոպոսֆերայի վերին շերտերում՝ 5-10 կմ բարձրության վրա։ Հալոյի տեսքը կախված է բյուրեղների ձևից և տեղաբաշխումից։ Սառույցի բյուրեղներից անդրադարձված և բեկված լույսը հաճախ տրոհվում է սպեկտրի, ինչի հետևանքով հալոն նմանվում է ծիածանի։

 

Stunning footage has captured the moment treated to the incredible sight of a rare ring of light surrounding the sun

The breathtaking clip was captured by skiers at the Vemdalen resort in central Sweden. The atmospheric effect enveloped the low winter sun with a corona, known as a 22 degree halo

 Halos are a sign of high thin cirrus clouds drifting 20,000 feet (four miles) or more above our heads. They form as sunlight is refracted in millions of hexagonal ice crystals suspended in the sky

The halos are caused by both refraction, or splitting of light, and also by reflection, or glints of light from these ice crystals

The crystals have to be oriented and positioned just so with respect to your eye, in order for the halo to appear. That’s why, like rainbows, halos around the sun, or moon, are personal