Կիրակի , Մայիսի 27 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Գլխավոր / Սաակաշվիլին պատմել է Պորոշենկոյին ուղղված նամակի բովանդակության մասին (տեսանյութ)

Սաակաշվիլին պատմել է Պորոշենկոյին ուղղված նամակի բովանդակության մասին (տեսանյութ)

saakashviliՈւկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատմել է օրեր առաջ իր կողմից Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ուղղված նամակի բովանդակության մասին:

ZIK հեռուստաալիքին տված հարցազրույցում Սաակաշվիլին հայտարարել է, որ իր այդ քայլով «նա վարվել է այնպես, ինչպես վարվում են հաղթողները. մարդիկ, ովքեր վստահ են իրենց իրավացիության հարցում»:

«Ես նրանց ասացի՝ «Դուք ինձ սխալ եք մեղադրել: Դուք չեք կարող չիմանալ, որ ինձ Ռուսաստանի լրտես անվանելը վիրավորանք է»: Ինձ ասացին, որ մի քանի օրից նախագահը պատրաստ է հանդիպել: Ես ասացի, որ այդպես չի լինի, ես այն մարդը չեմ, որը պետք է ինչ-որ տեղ մտնի հետևի դռնով», — ասել է Սաակաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ նա շարունակում է պնդել Պորոշենկոյի հետ հրապարակային բանավեճի կայացման հարցում՝ երկրում առկա կոռուպցիոն խնդիրների շուրջ զրուցելու համար:

Նա շեշտել է, որ իշխանությունները պետք է վերադարձնեն գողացվածը, սակայն այդ անցումը պետք է լինի խաղաղ:

Հիշեցնենք, որ նախօրեին Սաակաշվիլիի կողմնակիցները գրոհով վերցրել են Կիևի կենտրոնում գտնվող Հոկտեմբերյան պալատը:

Ակտիվիստները կոտրել են մուտքի դուռն ու տապալելով կառույցի ներսում գտնվող ազգային գվարդիայի դիմադրությունը՝ ներխուժել են շենքի տարածք: Իրավապահները կրակմարիչներ են կիրառել ակտիվիստների դեմ: Ցուցարարները պալատից մի քանի գվարդիականի են դուրս բերել՝ ամբողջությամբ կրակմարիչի սպիտակ փրփուրով պատված:

Գրոհի ընթացքում նաև 3 ուժեղ պայթյուն է հնչել:
Սաակաշվիլիին Կիևի դատարանն ազատ էր արձակել դեկտեմբերի 11-ին: