Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Լրահոս / Beeline-ն անցնում է էլեկտրոնային ստորագրության օգտագործմանը

Beeline-ն անցնում է էլեկտրոնային ստորագրության օգտագործմանը

5a1d0f1511e4e2.56051222Beeline-ն առաջինը Հայաստանում անցնում է էլեկտրոնային (թվային) ստորագրության օգտագործմանը և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը։

2017 թ․ դեկտեմբերի 11-ից բոլոր պայմանագրերը, համաձայնագրերը, հաշիվներն ու ակտերն ընկերության լիազորված ներկայացուցիչների կողմից վավերացվելու են էլեկտրոնային ստորագրությամբ։

«ՎԵՈՆ Արմենիա»-ն, լինելով ՎԵՈՆ ընկերությունների խմբի մի մաս, որդեգրել է տրանսֆորմացիայի քաղաքականություն և ավանդական հեռահաղորդակցության ընկերությունից դառնում է ժամանակակից տեխնոլոգիական և թվային ընկերություն։ Այդ կապակցությամբ ընկերության գործառնություններն, այդ թվում և փաստաթղթաշրջանառությունն, օպտիմալացվում են և բերվում են միջազգային չափանիշների։ Այս ամենն արվում է ընկերության ներսում փաստաթղթերի ստորագրման և վավերացման գործընթացերն արագացնելու նպատակով, որպեսզի մեր գործընկերների համար մեզ հետ համագործակցությունը դառնա էլ ավելի պարզ և հարմար», – ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ թվային ստորագրություն օգտագործելու իրավունքը հայկական ընկերությունները ստացել են «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապերության օրենքով։