Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Լրահոս / Հայաստանը տարածաշրջանում շարունակելու է դուրս մնալ էներգետիկ ու տրանսպորտային նախագծերից․ Էրդողան

Հայաստանը տարածաշրջանում շարունակելու է դուրս մնալ էներգետիկ ու տրանսպորտային նախագծերից․ Էրդողան

erdoganԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության համաժողովում անդրադարձել է Հայաստանի դեմ շրջափակմանը։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե հայկական Սփյուռքի ճնշման տակ Երեւանը համառորեն փակ է պահում Թուրքիայի հետ բարեկամության դռները, որի հետեւանքով դուրս է մնացել էներգետիկ, առեւտրային ու տրանսպորտային նախագծերից։ «Եւ շարունակելու է դուրս մնալ»,-ասել է Էրդողանը։