Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Գլխավոր / Կիևում հակահայկական բանաձև է մշակվել, այն շուտով կդրվի քվեարկության. Tert.am

Կիևում հակահայկական բանաձև է մշակվել, այն շուտով կդրվի քվեարկության. Tert.am

enfՍևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստում քննարկվում է հակահայկական ձևակերպումներով բանաձև: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը (ՍԾՏՀ ԽՎ), առանց Հայաստանի պատվիրակության մասնակցության մշակվել է բանաձևն ու շուտով դրվելու է քվեարկության: Այն պարունակում է հակամարտությունների կարգավորման տարածքային ամբողջականության սկզբունքի մասին արձանագրում: Բանաձևը դրվելու է քվեարկության: Էնֆիաջյանի խոսքով՝ այն կընդունվի, որովհետև դրան կողմ են Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան և այլ պետություններ:

— Ի՞նչ խնդիր է առաջացել ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության հետ:

— Մինչև լիագումար նիստի մեկնարկը 10 պատվիրակություններ առանձնացել են ու քննարկել են մի հարց, որտեղ կան հակահայկական ձևակերպումներ: Խոսքը մասնավորապես տարածքային ամբողջականության մասին է: Ռուսաստանը հասկանալի պատճառներով չի մասնակցում նիստերին, որովհետև դրանք անցկացվում են Ուկրաինայում, բացակայում էր նաև Սերբիան: Հիմա այս պատվիրակությունները հակահայկական գործողություն են, ըստ էության, իրականացրել, քննարկել են հարցը, կազմել են ՍԾՏՀ 25-ամյակի մասին հռչակագիր՝ բանաձև, որը պատրաստվում են դնել լիագումար նիստում քննարկման ու քվեարկության:

Հայաստանի պատվիրակության ղեկավարը՝ Գագիկ Մինասյանը, հայտարարել է, որ սա անթույլատրելի գործելաոճ է, ասել է, որ տարիներ շարունակ նման դեպք չի գրանցվել, ինքը երկար տարիներ աշխատում է այս խորհրդարանական վեհաժողովում, ծանոթ է ներքին մշակույթին և ասել է, որ նման գործելաոճ այս վեհաժողովը երբեք չի արձանագրել: Տեղի ունեցածը միջազգային նորմերին հակասում է: Դրա համար մենք չմասնակցեցինք Վեհաժողովի հետագա աշխատանքներին: Սերբիայի պատվիրակությունը ևս դատապարտել է տեղի ունեցածը, չի մասնակցում լիագումար նիստին, որովհետև իրենք էլ չեն մասնակցել բանաձևի մշակմանը: Ներկայումս աշխատանք է տարվում, փորձում են հարթել իրավիճակը, մենք հանդիպել ենք Ուկրաինայում Հայաստանի դեսպանի հետ:

— Ամենայն հավանականությամբ բանաձևը կընդունվի՞:

— Այո, միանշանակ այն կընդունվի, որովհետև թուրքամետ, ադրբեջանամետ քաղաքական ուժերը այստեղ դերակատարում ունեն: Ադրբեջանի պատվիրակության նախկին ղեկավարը ներկայումս ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարն է: Տարածքային ամբողջականության սկզբունքին կողմնակից են նաև Վրաստանը, Ուկրաինան և մի շարք այլ պետություններ:

— Մենք ունենք փաստորեն երկու համախոհ, այո՞:

— Այո՛, Ռուսաստանն է, որը չի էլ մասնակցում նիստերին, որովհետև դրանք Ուկրաինայում են տեղի ունենում և Սերբիան է, որը չի մասնակցում նիստին:

— Եթե ընդունվեց այս բանաձևը հակահայկական ձևակերպումներով, ի՞նչ հետևանքներ կունենա այն մեզ համար, որքանո՞վ է լուրջ այս կազմակերպության կողմից ընդունված որոշումը: 

— Սա խորհրդարանական վեհաժողով է, իրավական հետևանքներ մեզ համար այն չի ունենա, պարզապես անցանկալի դրսևորում է: Ամեն դեպքում, մենք աշխատում ենք, բավական լուրջ քննարկումներ են ծավալվում, մենք մեր դժգոհություններ ենք հայտնել, որ նենգաբար կողմնակալ քաղաքականություն է իրականացվել ՀՀ պատվիրակության նկատմամբ:

— Մինչև Ուկրաինա մեկնելը, Դուք ծանոթացե՞լ եք օրակարգին, այս հարցը ընդգրկված եղե՞լ է օրակարգում, թե՞ վերջին պահին է ավելացվել:

— Այն ավելացվել է վերջին պահին: Ուկրաինայում Հայաստանի դեսպանը, դեսպանությունը իրավիճակին տեղյակ լինելով կարճ ժամանակում արձագանքեցին, մենք հիմա քննարկում ենք, թե ինչ կարելի է անել:

Տիգրանուհի Մարտիրոսյան