Կիրակի , Մայիսի 27 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Բիզնես / Առողջապահություն / «Լոռիի երեխաների արյան մեջ ծանր մետաղներ են հայտնաբերել».Առավոտ (Տեսանյութ)

«Լոռիի երեխաների արյան մեջ ծանր մետաղներ են հայտնաբերել».Առավոտ (Տեսանյութ)

qnnarkum_4

 

 

 

 

 

 

 

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» փորձագետներն ուսումնասիրել են Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի իրավական դաշտն ու այսօր «Ընդերքօգտագործման իրավունքի տրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» զեկույցը ներկայացրեցին: Փորձագետ Արթուր Գրիգորյանը ներկայացնելով ուսումնասիրության տվյալներն, ասաց, որ ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացում առկա են մի շարք էական բացեր, որոնց պատճառով կարող են առաջանալ կոռուպցիոն ռիսկեր: Ըստ Գրիգորյանի՝ ընդերքաբանական փորձաքննության ընթացակարգը հստակ չէ, բացակայում են երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված օգտակար հանածոների պաշարների հաստատման նպատակով իրականացվող ընդերքաբանական փորձաքննության հանրայնորեն հասանելի ընթացակարգեր կամ չափանիշներ. «Այս գործընթացը, որը ներառում է նաեւ օգտակար հանածոների արդյունաբերական նշանակության հաստատումը՝ հաշվի առնելով պաշարների շուկայական արժեքը, առաջարկվող տեխնոլոգիայով դրանց վերամշակման ծախսերը, ինչպես նաեւ հանքարդյունաբերական նախագծի սոցիալական ազդեցությունները, ոչ թափանցիկ է եւ տեղիք է տալիս կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ տարբեր կասկածների»: Ըստ զեկույցի, չկան պատշաճ կարգեր գնահատելու հանքարդյունաբերության՝ էկոհամակերգերի ու մարդու առողջության վրա ազդեցության կամ սոցիալական հետեւանքները, ինչպես նաեւ առկա չեն հստակ չափանիշներ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունների ստուգման ու դրանց ճշգրտությունը գնահատելու համար: Ուսումնասիրության հեղինակների ներկայացմամբ՝ հանքարդյունաբերության բիզնեսում ներգրավվում են բարձրաստիճան պաշտոնյաններ. «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ընդգրկված բոլոր ընկերությունները կամ նրանց հետ փոխկապակցված ձեռնարկությունները գրանցված են օֆշորային գոտիներում, ինչը բարդացնում է ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտումը: Բայց կան բազմաթիվ փաստեր, որ դրանց իրական սեփականատերերը բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնք ունեն լճակներ ոլորտի քաղաքականության ազդելու վրա»: Ոլորտի մյուս խնդիրներից են, ըստ ուսումնասիրության, ընդերքօգտագործման վերաբերյալ տեղեկատվությունն անբավարար է. ընդերքօգտագործողի ստացած երկրաբանական տեղեկությունը չի կարող բացահայտվել առանց ընդերքօգտագործողի համաձայնության: Արթուր Գրիգորյանի խոսքերով՝ ոլորտում կա մի տարածված եւ կրկնվող խնդիր՝ ընդերքօգտագործման թույլտվությունը ընթացքում փոփոխվում է. «Թույլտվության առանձին պայմաններ փոփոխվում են, սակայն այս մասին հանրությանը չեն տեղեկացնում: Սյունիքի մարզում հանքի վերաբերյալ հարցում էի արել, հասկանալու՝ որտեղ է գտնվում հանքը, արդյոք հատուկ պահպանվող տարածքում է: Որոշ ժամանակ հետո եւս մեկ հարցում եմ արել, ու պարզել՝ հանքի տարածքը շուրջ 2 անգամ ավելին են, քան նախապես տրամադրված թույլտվությամբ տվյալ տարածքի չափերը»:
Ամբողջական հոդվածը՝ http://www.aravot.am/2017/11/27/922640/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook