Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / iPhone X-ի ներկը ծլեփ է տալիս. օգտատերերը գանգատվում են

iPhone X-ի ներկը ծլեփ է տալիս. օգտատերերը գանգատվում են

c7fb4df39e8598367db4049b6fceb184__1440xiPhone X-ի գնորդները գանգատվել են, թե սմարթֆոնի կորպուսի ներկը սկսել է ծլեփ տալ։ Այդ մասին հաղորդագրությունները հայտնվել են Reddit ֆորումում։

Գնորդներից մեկը նշել է, որ սարքը գնել է մեկ շաբաթ առաջ և արդեն նկատում է, որ կորպուսի ստորին հատվածից ներկը թափվում է։ Պարզվում է՝ խնդիրը հանդիպել է նաև Apple-ի տեխնիկան գնած այլ օգտատերերի մոտ։

Ինչպես հաստատում են փորձագետները՝ դա պայմանավորված է նրանով, որ Apple-ը խնայողություն է արել բարձրորակ ներկի համար՝ որոշելով խաղադրույք կատարել արագության ու արտադրական ծախսերի կրճատման վրա։

Ավելի վաղ iPhone X-ի տերերը հայտարարել էին, որ սարքի էկրանը չի արձագանքում ցուրտ եղանակին հպման ժամանակ։