Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / iPad-ի նոր սերունդը կզրկվի Home կոճակից

iPad-ի նոր սերունդը կզրկվի Home կոճակից

ipadԱմերիկյան Apple ընկերությունն աշխատում է iPad պլանշետի նոր տարբերակի վրա, որը զուրկ կլինի Home դասական կոճակից։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։

Առանց Home կոճակի նոր iPad-ը կունենա 10.5 դյույմ անկյունագծով էկրան։ Ծրագրվում է այն թողարկել 2018 թվականի վերջին։

Կոճակին փոխարինելու կգա Face ID գործառույթը, ինչպես ընկերության կողմից վերջերս թողարկված iPhone X սմարթֆոնի դեպքում։