Շաբաթ , Փետրվարի 24 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Գլխավոր / «ԴԵՊԻ ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

«ԴԵՊԻ ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

eurovision«Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի այն արտիստը, ով կդառնա «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողը: Հանրայինը սկսում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը:

Այս եթերաշրջանում երգիչները կկարողանան ներկայանալ իրենց երգերով եւ հաղթելու պարագայում տվյալ ստեղծագործությունն էլ հնչեցնել «Եվրատեսիլ 2018»-ին: Երգը պետք է գրված լինի հատուկ նախագծի համար կամ նախկինում հրապարակված չլինի:

Հայտերն ընդունվում են մինչեւ դեկտեմբերի 15-ը: