Շաբաթ , Փետրվարի 24 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / Սոֆյա անունով «խելացի» ռոբոտը ստացավ քաղաքացիություն (տեսնայութ)

Սոֆյա անունով «խելացի» ռոբոտը ստացավ քաղաքացիություն (տեսնայութ)

Սոֆյա անունով «խելացի» ռոբոտը Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն ստանալուց հետո հայտնվել է համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, այսպիսով՝ Սաուդյան Արաբիան դարձել է ռոբոտին պաշտոնապես քաղաքացիություն շնորհած առաջին պետությունն աշխարհում:

Հայտնի է, որ այժմ ռոբոտը գտնվում է մայրաքաղաք Էր Ռիադում, որտեղ մասնակցում է Ապագայի ներդրումային նախաձեռնության համաժողովին:

«Սոֆյա, հուսով եմ՝ լսում ես ինձ: Սաուդյան Արաբիան քեզ շնորհել է ռոբոտի համար աշխարհում առաջին քաղաքացիությունը»,-ասել է համաժողովի մոդերատոր Էնդրյու Ռոս Սորկինը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սոֆյան այցելել էր ՄԱԿ-ի նյույորքյան շտաբ-բնակարան ու մասնակցել այնտեղ կազմակերպված տեխնոլոգիական քննարկմանը:
Հայտնի է, որ այն ստեղծվել է դերասանուհի Օդրի Հեփբերնի նախատիպով: Սոֆյան ունի հարթ մաշկ, փոքր քիթ, ընդգծված այտոսկրեր, գեղեցիկ ժպիտ, իսկ նրա աչքերի գույնը փոխվում է՝ լուսավորությունից կախված:

Ռոբոտի ստեղծող Դևիդ Հանսոնի նպատակն է պատրաստել այնպիսի մեքենաներ, որոնք կլինեն մարդուց ավելի խելացի ու միևնույն ժամանակ կունենան ստեղծագործ մտածողություն, կարեկցելու ունակություն:

Ավելի վաղ Սոֆյան հյուրընկալվել էր բրիտանական հեռուստաշոուներից մեկին, որտեղ պատմել էր իր մասին:

«Ինձ համար կատարյալ զուգընկերը պետք է լինի գերխելացի, ընկերասեր, հանճարեղ: Բայց ես դեռևս երիտասարդ եմ սիրավեպի մասին մտածելու համար»,-ասել էր ռոբոտը:

 

Картинки по запросу Saudi Arabia first country to grant robot citizenship

Картинки по запросу Saudi Arabia first country to grant robot citizenship