Կիրակի , Մայիսի 27 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Գլխավոր / Ազգային ժողովը քննարկում է ՊՆ-ի ներկայացրած օրինագծերը. (ուղիղ)

Ազգային ժողովը քննարկում է ՊՆ-ի ներկայացրած օրինագծերը. (ուղիղ)

 

azh1Ազգային ժողովը առաջին ընթեցմամբ քննարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որը միավորվել է ոլորտի մի շարք օրենքներ:

ԱԺ հիմնական զեկուցող, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ օրենքը նաևիրավական հիմքեր է ստեղծում լայն հանրային քննարկում անցած «Պատիվ ունեմ» և «Ես եմ» և այլ քաղաքական փոփոխություններին միտված ծրագերի համար:

Նախարարը անդրադաձավ փոփոխվող դրույթներին և ասաց, որ ծառայության` գործող օրենսդրությամբ նախատեսված տարածքային սահմանափակումը` բնակավայրից 150 կմ հեռավորությամբ զորամասում գտնվելն այլևս չի լինելու։ Նախարարի  խոսքով` առաջարկում են տարածքային արտոնությունը փոխարինել բովանդակային արտոնությամբ:

Քաղաքացին կամավոր հիմունքներով կարող է ընդգրկվել օրինակ ՊՆ-ի կողմից առաջարկվող նոր «Ես եմ» ծրագրում: Հիշեցնենք, որ այս դեպքում ծառայության ընդհանուր ժամկետը տևելու է 3 տարի, որից առաջին 6 ամիսը կլինի ուսումնական զորամասում։ Դրանից հետո՝ հաջորդ 2,5 տարվա ընթացքում, զինծառայողը հաջորդաբար կանցկացնի մարտական դիրքերում (2 շաբաթ), զորամասում (1 շաբաթ) և արձակման մեջ (1 շաբաթ)։ Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի նաև շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում:

Առաջարկվող փոփոխություններից է նաև այն, որ այլևս չեն գործելու զինծառայողի առողջական վիճակը զննող զորակոչային հանձնաժողովները:

Փոփոխությունների թվում է նաև այն, որ 18 տարին լրացած արական սեռի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պարտավոր է զորակոչվել բանակ: Նախարարի համոզմամբ՝  տարկետումը չափազանց ընտրովի է, այսինքն՝ բուհ ընդունվողների ընդամենը մի փոքր տոկոսն է ստանում տարկետման իրավունք, իսկ մնացածն այսպես թե այնպես ընդհատում են իրենց կրթությունը: Ըստ Սարգսյանի՝ ակադեմիական տարկետումը դառնում է դուռ` դեպի չծառայելը: «Կարծում եմ, որ դա իր մեջ պարունակում է շատ մեծ ռիսկեր՝ և՛ կոռուպցիոն, և՛ բարոյական, և՛ ակադեմիական»,-ասաց նա: