Երեքշաբթի , Հուլիսի 17 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / Սպիտակ տունը մտադիր է իրանական պահակազորը դասել ահաբեկիչների թվին. Washington Post

Սպիտակ տունը մտադիր է իրանական պահակազորը դասել ահաբեկիչների թվին. Washington Post

uriranՍպիտակ տունը կարող է էլիտար իրանական Իսլամական հեղափոխության պահակազորը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, սակայն Պենտագոնն ու հետախուզությունը դեմ են հանդես գալիս։ Այս մասին գրում է Washington Post-ը։

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ հետախույզներն ու զինվորականները կասկածում են նման քայլի նպատակահարմարությանը, քանի որ պահակազորն արդեն գտնվում է ամերիկյան պատժամիջոցների ցուցակում։ Եթե նրանց դասեն ահաբեկիչների թվին, դա կհանգեցնի անցանկալի հետևանքների, այդ թվում Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների դեմ պայքարի ոլորտում՝ կարծում են զինվորականները։

Բացի այդ, օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների մասին ամերիկյան օրենքը նախատեսված չէ պետական ստորաբաժանումների դեմ պայքարի համար։

Սպիտակ տան աղբյուրը թերթին ասել է, որ վարչակազմը դեռևս որոշում չի ընդունել։