Երեքշաբթի , Հուլիսի 17 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / Նոր Օռլեանում տորնադոների հետևանքով 30-ից ավելի մարդ է տուժել

Նոր Օռլեանում տորնադոների հետևանքով 30-ից ավելի մարդ է տուժել

1487417668Մոտ 40 մարդ է տուժել ամերիկյան Լուիզիանա նահանգում, որի հարավային շրջաններին մի քանի հզոր տորնադո է հարվածել։ Այս մասին հյատնում է Fox News հեռուստաալիքը։

Միայն Նոր Օռլեանում տուժել է առնվազն 33 մարդ։ Քաղաքում վնաս է հասցվել ավելի քան 300 շինությունների։ 78 անձիք գիշերել են ապաստարաններում։

Entergy էներգետիկ ընկերության տվյալներով՝ տարերային աղետի հարվածից հետո մոտ 10.4 հազար տնային տնտեսություն հոսանքազրկվել է։ Էներգամատակարարումն ավելի ուշ մասամբ վերականգնվել է։ Իշխանություններն աշխատում են խնդրի վերացման ուղղությամբ։

Կապված ստեղծված իրավիճակի հետ՝ նահանգապետ Ջոն Էդվարդսը նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել։